Խաղաղություն չի կարող լինել առանց Ռուբեն Վարդանյանի ու մնացած գերիների բացառապես քաղաքական հարցի վերջնական լուծման և խաղաղության փակուղու վերացման. Ռուբեն Հայրապետյան

«Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Ակնհայտ է, որ որևէ 2 պետությունների միջև նույնիսկ տեսականորեն չի կարող լինել խաղաղություն, եթե պետություններից մեկի մի քանի միլիոն քաղաքացիներ մյուս պետության քրեական օրենսգրքով հանցագործներ են:
Ակնհայտ է, որ միլիոնից ավելի հայաստանցիներ, այդ թվում՝ ես, նույնիսկ ցանկության դեպքում չենք կարող այցելել «խաղաղ» Ադրբեջան, որովհետև ձերբակալվելու ենք և դատապարտվենք: Որովհետև մենք ևս այցելել ենք Արցախ և մենք ևս ֆինանսապես աջակցել ենք Արցախին, ինչն Ադրբեջանը, իր իսկ քրեական օրենսգրքով, դեռևս մեկնաբանում է որպես «սահմանի անօրինական հատում» և «ահաբեկչության ֆինանսավորում», իսկ չճանաչված հանրապետության բանակը՝ որպես «ահաբեկչական խմբավորում»:

Հետևաբար, ակնհայտ է, որ խաղաղություն չի կարող լինել նույնիսկ ըստ այդ բառի սահմանման՝ առանց Ռուբեն Վարդանյանի ու մնացած գերիների բացառապես քաղաքական հարցի վերջնական լուծման և խաղաղության փակուղու վերացման:

Շնորհավոր ծնունդդ, Ռուբեն ջան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment