Եթե Հայաստանը որոշի միանալ ԵՄ-ին, նրանց համար մաքսատուրքերը, գազի և էներգակիրների գները կփոխվեն. Ալեքսեյ Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կասկածում է, որ Հայաստանը կցանկանա միանալ ռազմականացված Եվրոպական Միությանը, որը գործնականում պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ։

«Հայաստանը մեզ մոտ երկիր է, իսկ հայերը՝ մտերիմ ժողովուրդ։ Նրանք բարեկամ ժողովուրդ են։ Ես չեմ կարծում, որ նրանք ցանկանում են միանալ ռազմականացված Եվրոպային, որը գործնականում պատրաստ է պատերազմի Ռուսաստանի հետ։ Նրանք պետք է հասկանան, թե ուր են իրենց տանում», – Вести-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետը։

Ըստ Օվերչուկի՝ Հայաստանի շուրջ ստեղծվում է տարօրինակ և անսովոր իրավիճակ, որտեղ հայ ղեկավարները հայտարարում են, որ չեն ցանկանում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), միաժամանակ ընդունելով Եվրամիությանը միանալուն ձգտող օրենք։

«Եթե նրանք նման որոշում կայացնեն, պարզ է, որ մաքսային տուրքերը, գազի և էներգակիրների գները կփոխվեն, և նրանք կկորցնեն որոշ արտոնություններ։ Գուցե նրանք ինչ-որ բան ստանան, գուցե՝ ոչ։ Բայց մենք անընդհատ լսում ենք մոտ 2,5 միլիարդ դոլարի մասին, որը ԵՄ-ն անընդհատ խոստանում է նրանց, բայց դեռ չի կատարել։ Ասես գազար են պահում քթի դիմաց։ Կտեսնենք, թող որոշեն։ Մենք կողմ ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, բարգավաճի և զարգանա նույն տեմպերով, ինչպես վերջին մի քանի տարիների ընթացքում», – պարզաբանել է Ալեքսեյ Օվերչուկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment