https://arm.sputniknews.ru/20260525/rd-i-het-tntesakan-paterazmi-hetevanqnery-mez-hamar-annkaragreli-tsanr-en-linelu-tsarukjan-102571805.html
ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմի հետևանքները մեզ համար աննկարագրելի ծանր են լինելու. Ծառուկյան
ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմի հետևանքները մեզ համար աննկարագրելի ծանր են լինելու. Ծառուկյան
Sputnik Արմենիա
Ծառուկյանի խոսքով` Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի հետևանքները Հայաստանի համար աննկարագրելի ծանր են լինելու 25.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-25T11:37+0400
2026-05-25T11:37+0400
2026-05-25T11:37+0400
գագիկ ծառուկյան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0a/102032225_0:67:1280:787_1920x0_80_0_0_b7d01504e6e127bb7e59272a2288641c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը գործող իշխանությունների մեղադրել է աշխարհաքաղաքական իրողություններից կտրված լինելու, հարևան ու գործընկեր պետությունների հետ անհեռատես թշնամանք հրահրելու և երկիրը նոր տնտեսական աղետի առաջ կանգնեցնելու մեջ։ Ֆեյսբուքյան էջում Ծառուկյանը մատնանշել է միջազգային դիվանագիտության մեջ տեղի ունեցող վերջին զարգացումները՝ համեմատելով դրանք Հայաստանի իշխանությունների կողմից իրեն ուղղված պիտակավորումների հետ։ Նա օրինակ է բերել Իրան-ԱՄՆ հարաբերություններում Պակիստանի միջնորդությունն ու Ֆրանսիայի նախագահի քայլերը։ ԲՀԿ առաջնորդը հավելել է, որ նույնպիսի անհասկանալի արձագանքի է արժանանում նաև այլ գործընկերների հետ հարաբերությունները պահպանելու կոչերի ժամանակ։«Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, երկար դադարից հետո, երեկ զանգահարում է Լուկաշենկոյին` քննարկելու հարաբերությունների լավացման և այլ կարևոր հարցեր։ Երբ ես ասում եմ, որ կարելի է և պետք է աշխատել Բելառուսի հետ, և Հայաստանը բազմաթիվ հարցերում լուրջ օգուտներ կարող է ստանալ, ինձ իշխանությունները կոչում են «օլիգարխ, բելառուսական շպիոն»,– շարունակել է Ծառուկյանը։Քաղաքական գործչի հիմնական մտահոգությունը վերաբերում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների ճգնաժամին։ Նա ընդգծել է, որ իշխանությունների կողմից իրեն «ռուսամետ» պիտակավորելը չի փոխում այն փաստը, որ Մոսկվայի հետ կապերի խզումը հարվածելու է հասարակ քաղաքացիների գրպանին։Հիշեցնենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0a/102032225_72:0:1209:853_1920x0_80_0_0_d54c3128f145b0571cebf556da3fec4b.jpg.webp
գագիկ ծառուկյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), ռուսաստան, հայաստան
գագիկ ծառուկյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), ռուսաստան, հայաստան
Ծառուկյանի խոսքով` Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի հետևանքները Հայաստանի համար աննկարագրելի ծանր են լինելու
«Պակիստանի ակտիվ միջնորդությամբ մեր բարեկամ, հարևան Իրանի և մեր լավ գործընկեր ԱՄՆ-ի միջև կարծես թե հնարավոր է դառնում խաղաղության հաստատումը։ Սա չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Երբ ես երաշխավորված խաղաղության համատեքստում, ի թիվս այլ երկրների, նշում եմ Պակիստանի անունը, ինձ իշխանությունները սկսում են վիրավորել»,– գրել է նա։
ԲՀԿ առաջնորդը հավելել է, որ նույնպիսի անհասկանալի արձագանքի է արժանանում նաև այլ գործընկերների հետ հարաբերությունները պահպանելու կոչերի ժամանակ։
«Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, երկար դադարից հետո, երեկ զանգահարում է Լուկաշենկոյին` քննարկելու հարաբերությունների լավացման և այլ կարևոր հարցեր։ Երբ ես ասում եմ, որ կարելի է և պետք է աշխատել Բելառուսի հետ, և Հայաստանը բազմաթիվ հարցերում լուրջ օգուտներ կարող է ստանալ, ինձ իշխանությունները կոչում են «օլիգարխ, բելառուսական շպիոն»,– շարունակել է Ծառուկյանը։
Քաղաքական գործչի հիմնական մտահոգությունը վերաբերում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների ճգնաժամին։ Նա ընդգծել է, որ իշխանությունների կողմից իրեն «ռուսամետ» պիտակավորելը չի փոխում այն փաստը, որ Մոսկվայի հետ կապերի խզումը հարվածելու է հասարակ քաղաքացիների գրպանին։
«Երբ ես ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ պետք է ունենալ նորմալ, հարգալից, աշխատանքային հարաբերություններ, որ լուծենք մեր երկրի հարցերն ու խուսափենք անիմաստ, վնասակար թշնամանքից, ինձ պիտակավորում են որպես ռուսամետի։ Այսօր ամբողջ աշխարհը, սկսած ԱՄՆ-ից, ուզում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ… Մենք աչքներիս առաջ հայտնվում ենք Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի մեջ, որի հետևանքները մեզ համար աննկարագրելի ծանր են լինելու։ Եվ ամենամեծ վնասները կրելու է մեր ժողովուրդը հասարակ, ապրող, արդար քրտինքով ստեղծող մարդիկ»,– շեշտել է Գագիկ Ծառուկյանը։