Վաշինգտոնը լավ հնարավորություն ունի ԹԵհրանի հետ միջուկային հարցի շուրջ ժամանակավոր համաձայնության հասնել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ
«Սեղանին կա շատ լավ առաջարկ՝ միջուկային բանակցությունների ժամանակային սահմանափակումներով մեկնարկելու համար, և ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք դրան հասնել», – ասել է Ռուբիոն։
«The Washington Post»-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Իրան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը, որը դեռևս չի հաստատվել իրանական կողմի կողմից, նախատեսում է Թեհրանի հրաժարումը իր բարձր հարստացված ուրանի պաշարներից։ Սակայն, իրանցի պաշտոնյան թերթին տված մեկնաբանության մեջ պարզաբանել է, որ սա վերջնական միջուկային համաձայնագիր չէ, այլ ժամանակավոր համաձայնագիր՝ այս հարցի շուրջ քննարկումները հետաձգելու համար ավելի ուշ ժամկետի։