Բելգրադում կրկին զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել Վուչիչի իշխանության դեմ

Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել լայնածավալ բողոքի ակցիաների՝ ընդդեմ նախագահ Ալեքսանդր Վուչիչի իշխանության, հաղորդում է Reuters–ը։

Ցույցերն անցկացվել են «Ուսանողները հաղթում են» կարգախոսի ներքո։ Մասնակիցները իշխանություններին մեղադրում են կոռուպցիայի մեջ և պահանջում քաղաքական փոփոխություններ։

Բողոքի ակցիաների ընթացքում տեղի են ունեցել նաև բախումներ ոստիկանության հետ։ Իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ, իսկ ցուցարարների մի մասը հրկիզել է աղբամաններ։

Չնայած նրան, որ Վուչիչը արդեն համաձայնել է աշնանը անցկացնել արտահերթ ընտրություններ, երկրում բողոքի ալիքը շարունակում է ուժեղանալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment