Ինչպե՞ս քվեարկել, եթե անձնագրի ժամկետը լրացել է. պարզաբանում է ՆԳՆ-ն

https://arm.sputniknews.ru/20260524/inchpes-qvearkel-ete-andznagri-zhamkety-lracel-e-parzabanum-e-ngn-n-102564113.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2356/81/23568127_177:0:1600:1067_1920x0_80_0_0_eee60de07377c3b396ae20913b71eb45.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անձնագիր, անձնագրային և վիզաների վարչություն, նելլի դավթյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ

անձնագիր, անձնագրային և վիզաների վարչություն, նելլի դավթյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ

Բաժանորդագրվել

Նելլի Դավթյանի խոսքով, եթե անձնագրի վավերական չլինելուց անցել է 6 ամիս, ապա քաղաքացին կարող է մասնակցել քվեարկության։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը պարզաբանել է, թե անձնագրի հետ կապված՝ ինչ հավանական սցենարներ կարող են լինել առաջիկա խորհրդանանական ընտրությունների ժամանակ ու որ դեպքում ինչ պետք է անել։

Անձնագրի ժամկետը լրացել է մինչև 6 ամսով

Ծառայության պետի փոխանցմամբ՝ այն քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է վերջերս և այդ ժամկետանց դառնալու պահից չի անցել 6 ամիս, կարող են առանց որևէ լրացուցիչ փաստաթղթի ներկայանալ ընտրատեղամաս։

«Առաջին պարագայում անձը կարող է մասնակցել ընտրություններին, նա պետք է գտնի իր անունը ցուցակներում, և միանգամից քվեարկության օրը ` հունիսի 7-ին, ժամկետանց անձնագրով կարող է միանգամից մոտենալ ընտրատեղամաս և իրացնել իր ընտրելու իրավունքը»,– ասել է նա։

Փաստաթղթի ժամկետը լրացել է 6 ամսից ավելի առաջ

Դավթյանը պարզաբանեց, որ այն դեպքերում, երբ անձը հաստատող փաստաթղթի ժամկետը սպառվել է ավելի քան կես տարի առաջ, քվեարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է անհապաղ դիմել անձնագրային բաժանմունք։ Նելլի Դավթյանը շեշտեց, որ նման քաղաքացիները պետք է նոր անձնագիր ստանան։

«Իսկ եթե դիմումը ներկայացրել է, սակայն մենք դեռևս չենք հասցրել անձնագիրը տպագրել և տրամադրել քաղաքացուն, ապա նրան տրամադրելու ենք հատուկ տեղեկանք, որով կարող է մասնակցել ընտրություններին»,– մանրամասնեց Դավթյանը։

Նոր քաղաքացիներ, ովքեր երբևէ չեն անձնագրավորվել

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետն առանձնացրեց նաև երրորդ խումբը, որը վերաբերում է ՀՀ քաղաքացիություն ստացած, բայց դեռևս առաջին անձնագիրը չստացած անձանց։ Նրանց համար, ըստ Նելլի Դավթյանի, փաստաթղթի առկայությունը պարտադիր պայման է։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment