Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Բելառուսի և Ֆրանսիայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է «Пул Первого» տելեգրամյան ալիքը:
Մակրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Մինսկի հարաբերությունները Եվրոպական Միության և Փարիզի հետ։
Փարիզն առայժմ չի հաղորդել հեռախոսազրույցի մասին: