Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

24.05.2026 | 18:10

Հայաստանն ի՞նչ է արտադրում, որ մի հատ էլ Եվրոպա արտահանի։ Այս մասին Էրեբունիում ընթացող նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, պատգամավորության թեկնածու Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա՝ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով երկրում ձևավորվել է «չարչիական տնտեսություն», որը հիմնված է բացառապես առևտրի, այլ ոչ թե արտադրության վրա։

«Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու»,- ասաց Խաչատրյանը։

Պատգամավորի խոսքով՝ տեղական արտադրանքը պետք է մրցունակ դառնա ինչպես Ռուսաստանում և Եվրոպայում, այնպես էլ Իրանում ու Միացյալ Նահանգներում։

Քննադատելով Գյուղատնտեսության նախարարության լուծարումը՝ Խաչատրյանը ասաց, որ ոլորտը լինելու է իրենց ուշադրության կենտրոնում։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնեց, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման, բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment