Արթուր Օսիպյանը հայտնել է՝ երբ կդադարացնի հացադուլը. փաստաբան

https://arm.sputniknews.ru/20260524/artur-osipjany-hajtnel-e-erb-kdadaracni-hacaduly-pastaban-102560630.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Արթուր Օսիպյանը հայտնել է՝ երբ կդադարացնի հացադուլը. փաստաբան

Sputnik Արմենիա

Արթուր Օսիպյանը հայտնել է՝ երբ կդադարացնի հացադուլը. փաստաբան

2026-05-24T17:08+0400

true

PT3M19S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/18/102561132_151:0:1002:638_1920x0_80_0_0_b734c32f5ed2728f5949df62572a1a11.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արթուր օսիպյան, նուբարաշեն, նիկոլ փաշինյան, հացադուլ, видео

արթուր օսիպյան, նուբարաշեն, նիկոլ փաշինյան, հացադուլ, видео

Բաժանորդագրվել

Փաստաբանը կոչ է անում ՄԻՊ-ին և արդարադատության նախարարին անհապաղ բարելավել Օսիպյանի պահման պայմանները։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը։ Ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով այս մասին հայտնել է նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը, որն այցելել է Օսիպյանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

«Անազատության մեջ գտնվելով՝ նա շարունակում է իր պայքարը և հայտնել է, որ հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի»,– ասել է Հովհաննիսյանը։

Փաստաբանն անդրադարձել է նաև Արթուր Օսիպյանի պահման պայմաններին՝ շեշտելով, որ իր պաշտպանյալի խցիկը չափազանց խոնավ է, իսկ այդ խցում գտնվողները նույնիսկ արևի լույս չեն տեսնում։ Նրա խոսքով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մյուս խցիկներում պայմաններն անհամեմատ ավելի լավ են։

«Խոսքս ուղղում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և արդարադատության նախարարին։ Անազատության մեջ գտնվող անձը պետք է կորցնի միայն ազատությունը, այլ ոչ թե առողջությունը, ստանա թոքաբորբ կամ այլ հիվանդություն։ Նա չպետք է զրկվի արևի լույս տեսնելուց, իսկ բանտախցի պատերին խոնավությունից սնկեր չպետք է աճեն։ Միջոցներ ձեռնարկեք, որպեսզի հացադուլ հայտարարած անձինք գոնե գտնվեն մնացած խցերի պայմաններին հավասար պայմաններում»,– նշել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվեց Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Մինչ այդ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։
Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Leave a comment