Bloomberg-ի հաղորդմամբ՝ հեղուկացված բնական գազ տեղափոխող տանկերը, որոնք ուղևորվում էին դեպի Հնդկաստան, Իրանի շուրջ պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ անցել են Հորմուզի նեղուցով։
Խոսքը վերաբերում է ADNOC Logistics & Services ընկերության Al Hamra տանկերին։ Նավը բեռնվել է ԱՄԷ-ի Դաս կղզու արտահանման տերմինալում և ուղևորվել դեպի Հնդկաստանի արևմտյան ափ։
Հաղորդվում է, որ Հորմուզի նեղուցով անցնելու ընթացքում տանկերը անջատել են իրենց տեղորոշման համակարգերը՝ թաքցնելով գտնվելու վայրը։
Bloomberg-ի տվյալներով՝ ADNOC-ը նախկինում ևս Հորմուզի նեղուցով ուղարկել է հեղուկացված բնական գազի երկու խմբաքանակ՝ դեպի Ճապոնիա և Չինաստան, և այդ նավերն էլ անցման ընթացքում անջատել են հետևման համակարգերը։