Վենսը կարող է հրաժարվել 2028 թվականի ԱՄՆ նախագահական ընտրապայքարից

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դիտարկում է 2028 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Թուլսի Գաբարդի հրաժարականից հետո Վենսը մնացել է Դոնալդ Թրամփի թիմի «միակ աղավնին» և հայտնվել է ավելի մեծ մեկուսացման մեջ։

Հոդվածում նշվում է, որ այս ֆոնին Սպիտակ տանը զգալիորեն աճել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ազդեցությունը։ Ըստ աղբյուրների՝ Ռուբիոն ներգրավված է Կուբայի դեմ հնարավոր գործողությունների պլանավորման գործընթացում, մինչդեռ Վենսը դժվարությունների է բախվում Իրանի հետ խաղաղ բանակցություններում։

Աղբյուրները նաև նշում են, որ Վենսի ավելի մեղմ արտաքին քաղաքական մոտեցումները նրան բերել են Դոնալդ Թրամփի հետ տարաձայնությունների և հնարավոր քաղաքական բախման ուղու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment