Կաթողիկոսի խոսքով` հոգևորականները շարունակում են կատարել իրենց առաքելությունը՝ իրականություն դարձնելու հոգևոր կյանքի պայծառության, պետականության ամրապնդման տեսլիքը։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայոց եկեղեցու սպասավորներն այսօր ևս ՀՀ–ում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների, ինչպես նաև ազատազրկման։ Մայր աթոռում այսօր 4 բարձրաստիճան հոգևորական եպիսկոպոսական ձեռնադրության արարողության ժամանակ իր խոսքում հայտարարեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն։ Նա Հայաստանում և Սփյուռում ծառայող հայ հոգևորականներին օրհենց ու շնորհակալություն հայտնեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածին հավատարի լինելու համար։
«Փա՛ռք Աստծո, Հայաստանի և Սփյուռքի հոգևորականներն աննկուն են հոգով, անսասան են Սուրբ Էջմիածնին հավատարմության մեջ, անդավաճան իրենց ուխտին ու կոչմանը և նախանձախնդրությամբ շարունակում են կատարել իրենց առաքելությունը՝ իրականություն դարձնելու հոգևոր կյանքի պայծառության, պետականության ամրապնդման, հայրենաշինության, հայրենիքի հզորության և առաջընթացի տեսիլքները»,– ասաց Վեհափառը։