Թույլ չենք տա իշխող անպատասխանատու բախտախնդիրներին փորձել նման հակաիրավական քայլերով ազդել ընտրությունների ելքի վրա․ «Մայր Հայաստան»

Գործող ռեժիմը շարունակում է իր անօրինությունները։ Արդեն անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները։

Անհեթեթ, շինծու եւ հիմնազուրկ մեղադրանք է առաջադրվել «Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թևանյանին։
Չկարողանալով արդար մրցակցության մեջ մտնել ընդդիմադիր ազգային ուժերի հետ՝ ռեժիմը փորձում է Անդրանիկ Թեւանյանի մեկուսացմամբ թուլացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աճող վարկանիշը, որի համամասնական ցուցակով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Մայր Հայաստանը»։

Այս ընտրություններով որոշվում է ՀՀ ճակատագիրը։ Թույլ չենք տա իշխող անպատասխանատու բախտախնդիրներին փորձել նման հակաիրավական քայլերով ազդել ընտրությունների ելքի վրա։ Համոզված ենք, որ հունիսի 7-ին մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի, եւ Հայաստանը կազատվի բռնատիրական ռեժիմի հաստատման վտանգից։

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment