Ֆիլադելֆիայում պատվել են ամերիկահայ երախտավորներին՝ միակ հայ տիեզերագնաց Ջեյմս Բաղյանին, հեռուստաաստղ ու գրող Սոնա Մովսեսյանին, արվեստագետ Մայքլ Արամին, անիմացիոն խոշոր ստուդիաներից մեկի հայազգի փոխտօրենին, հյուրանոցային ցանցերից մեկի տնօրենին, հայ բարերարների: Ամերիկյան բանակի հայ գեներալ Սթիվեն Մարանյանը նշել է՝ հպարտ է իր հայկական արմատներով։ Այդ միտքը կարմիր թելով անցել է պարգևատրված բոլոր հայ ականավորների խոսքում:
Մանրամասները՝ Հայկարամ Նահապետյանի ռեպորտաժում:
Դիտումների քանակ10