«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն անհետ կորած զինծառայողների հարազատներին խոստանում է՝ բացահայտել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը։
«Անձամբ տեսել եմ ձեր տառապանքները, հոգեկան ապրումները, եղել եմ ձեզ հետ միասին շատ վայրերում, այդ թվում, երբ որոնում էիք ձեր հերոսների մարմինները։ Դուք, ձեր հերոսները զգում եք ձեզ դավաճանված։
Չգիտեմ՝ այս իշխանությունն ինչ է թաքնում, ինչ է արել այս պահին, խոստանում եմ՝ ամեն ինչ բացահայտել, ամեն ինչ անելու եմ, որ դուք ունենանք բոլոր տեղեկությունները, բացահայտելու ենք 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը որն այդպես էլ չհրապարացեք»,- նշում է Թաթոյանը։
Նա ընդգծում է, որ անհետ կորած զինծառայողների ծնողները պետք է ամենահարգված ու գնահատված մարդկանցից լինեն, իսկ հերոսները՝ պետք է իրոք հերոս կոչվեն։
Panorama.am