Իսրայելական հարվածի հետևանքով Գազայի հատվածում 5 մարդ է զոհվել. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Գնդակոծվել է Գազայի հատվածի հյուսիս-արևմուտքում գտնվող Տուվամ շրջանը:

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Գազայի հատվածի հյուսիս-արևմուտքում գտնվող Տուվամ շրջանում իսրայելական հարվածի հետևանքով զոհվել են պաղեստինցի ոստիկաններ: Այս մասին հայտնում է լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաալիքը։

«5 մարդ է զոհվել իսրայելական գնդակոծության հետևանքով, որի թիրախը Գազայի հատվածի հյուսիս-արևմուտքում գտնվող Տուվամ շրջանի ոստիկանության աշխատակիցներն էին», – հայտնում է հեռուստաալիքը:

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև սկսված հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 70 հազար պաղեստինցի, վիրավորվել է ավելի քան 170 հազար մարդ։ Իսրայելական կողմի տվյալներով՝ պատերազմի զոհ է դարձել հրեական պետության առնվազն 1,2 հազար քաղաքացի։

Տարածաշրջանային և միջազգային կառույցների գնահատականներով՝ փաստացի ամբողջությամբ ավերված անկլավի վերականգնումը կտևի մոտ 10 տարի և կարժենա շուրջ 70 միլիարդ դոլար:

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում հիվանդանոց է վնասվել, տուժածներ կան. տեսանյութ

Leave a comment