Որոշ երկրներ պատրաստակամություն են հայտնել միանալ Իրանի դեմ պատերազմին․ Ռուբիո

Քաղաքականություն

23.05.2026 | 13:33

Որոշ երկրների ղեկավարներ պատրաստակամություն են հայտնել Միացյալ Նահանգներին պատերազմ սկսել Իրանի դեմ, եթե տարածաշրջանում ռազմական գործողությունները վերսկսվեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ես ասում եմ, որ անհրաժեշտ է Բ պլան։ Ի՞նչ անել, եթե Իրանն ասի. «Ոչ, մենք հրաժարվում ենք բացել նեղուցը»։ Այդ դեպքում ինչ-որ մեկը պետք է գնա այնտեղ և ինչ-որ բան անի դրա հետ կապված։ Դա չի նշանակում, որ մենք չենք կարող դա անել։ Միացյալ Նահանգները կարող է դա անել, բայց կան երկրներ, որոնք հետաքրքրություն են հայտնել նման բանի հնարավոր մասնակցության համար, եթե իրոք այդպես լինի», – ասել է նա։

«Մեզ նրանց օգնությունը պետք չէ, բայց նրանք պատրաստ են դա անել, և կարծում եմ, որ մենք պետք է ընդունենք նրանց առաջարկը, եթե նրանք պատրաստ են», – հավելել է Ռուբիոն։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a comment