ՌԴ Ռոսպոտրեբնադզորը կրկին կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու շրջանառությունը

«Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու շրջանառությունը ՌԴ Ռոսպոտրեբնադզորը կրկին կասեցրել է` դրանում ածխաջրածինների չափազանց մեծ պարունակության պատճառով։

Գործակալությունը բացատրել է, որ արտադրանքը չի համապատասխանում պիտակի վրա մակնշվածին, ինչը «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» ԵԱՏՄ պահանջների խախտում է։

Արտադրանքի բուժիչ հատկությունների խեղումը կարող է հանգեցնել առողջության վատթարացման: Ռոսպոտրեբնադզորը համապատասխան ծանուցումներ է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին:

 

Կարդացեք նաև

«Սպուտնիկ Արմենիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment