«Արթուրը սկզբունքային ու սրտացավ հայ է». Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համահիմնադիր, Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Աջակցությունս եմ հայտնում քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանին, ով, ըստ տեղեկությունների, կալանավայրում հացադուլ է հայտարարել։

Արթուրին ճանաչում եմ այն օրերից, երբ Արցախում պայքարում էր կոռումպացված իշխանության դեմ ու Արցախի ապաշրջափակման համար: Նա սկզբունքային ու սրտացավ հայ է։ Նրան «թալանչի» անվանելը, կեղծ էլիտա ներկայացնելն ու հավասարության նշան դնելը այդ նույն շրջանակների հետ, պատերազմին չմասնակցելու մեջ մեղադրելն ու վիրավորական այլ արտահայտություններ անելը ոչ միայն տարակուսելի է, այլև՝ անադեկվատ:

Սա է «ժողովրդավարության բաստիոնի» արդարադատությունը:
Ազատություն Արթուրին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment