«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանի Հանրապետությունում հիմա է, որ 90 տոկոսը հայություն է։ Նախկինում երբեք 90 տոկոսը հայություն չի եղել»,-օրեր առաջ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Երկրի ղեկավարը փաստորեն տեղյակ չէ, որ հիմա Հայաստանի Հանրապետության բնակչության 98 տոկոսն է հայ։ Եվ որպեսզի հայ լինի Հայաստանի Հանրապետության բնակչության 90 տոկոսը, և Նիկոլ Փաշինյանը ճիշտ լինի, ապա Հայաստանում պետք է բնակվի ևս 300.000 օտարազգի։
Շատ պատահական համընկնում, շա՛տ պատահական․․․»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)