Արամ Ա-ն խոսել է արցախցիների վերադարձի և Բաքվի գերիների մասին

Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը խոսել է Արցախի՝ Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման և արցախցիների բնօրրան վերադառնալու անհրաժեշտությունից։

«Արցախի ժողովրդի վերադարձը իր պատմական հողեր՝ միջազգային հովանավորությամբ, Արցախի եկեղեցիների և մշակութային կոթողների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի համաձայն, ինչպես նաև Բաքվում բանտարկված Արցախի համայնքային ղեկավարների շուտափույթ ազատ արձակումը, Հայ եկեղեցու և հայ ժողովրդի արդար պահանջն է»,- տեղեկացնում է Կիլիկիայի կաթողիկոսարանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment