Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան իրավապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

22.05.2026 | 20:02

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները խուզարկություն են իրականացրել քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանի ավտոտնակում։

Խուզարկության ավարտին իրավապահները տարածքից դուրս են բերել հատուկ փաթեթավորված իրեղեն ապացույց։ FactorTV-ի լրագրողի  հարցին, թե արդյոք ավտոտնակից գաղտնալսող սարք է հայտնաբերվել, իրը տեղափոխող քննչական խմբի անդամը հաստատական պատասխան է տալիս՝ նշելով, որ ավտոտնակում գաղտնի լսող սարք է հայտնաբերվել։

Այս օպերատիվ-քննչական գործողություններն իրականացվում են Անդրանիկ Թևանյանին առնչվող նոր քրեական վարույթի շրջանակներում։ Նա կասկածվում է պետական դավաճանության, լրտեսության և 622 հազար դոլարի դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին գաղտնի նյութեր փոխանցելու մեջ։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել նաև նրա տանը և ղեկավարած կուսակցության գրասենյակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment