Փաշինյանի՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը շատ բան է ասում նրա առաջնահերթությունների մասին
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը հստակ ազդանշան է այն մասին, թե ինչպես է ՀՀ կառավարության ղեկավարը սահմանում իր առաջնահերթությունները։
«Այն փաստը, որ նա (Փաշինյանը – խմբ.) այնտեղ չի լինի, արդեն իսկ հստակ ազդանշան է այն մասին, թե ինչպես է նա սահմանում իր առաջնահերթությունները», – ասել է Օվերչուկը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստիի» հարցին՝ ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովում Փաշինյանի բացակայության մասին։
Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ վարչապետի տեսակոնֆերանսի մասնակցության որոշակի ձև դեռևս հնարավոր է։ Օվերչուկը հավելել է, որ այս ձևաչափը նախընտրելի կլինի, քան Փաշինյանի լիակատար բացակայությունը ֆորումից։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցի մայիսի 28-29-ը Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին՝ երկրում նախընտրական քարոզարշավի պատճառով։
Երկիրը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։