Հակակոռուպցիոն կոմիտեն նոր տեսանյութ է հրապարակել. թիրախում ԲՀԿ ներկայացուցիչներն են

Բաժանորդագրվել

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կուսակցության անդամները փորձել են Տավուշի մարզում քաղաքացիներին նյութապես շահագրգռել ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի–Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նոր տեսանյութ է հրապարակել` խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին մեղադրելով իրենց օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու համար ընտրակաշառք բաժանելու մեջ։

Ըստ կոմիտեի՝ կուսակցության անդամները փորձել են հավաքագրումներ իրականացնել Տավուշի մարզում։

Տեսանյութում ներառված են հեռախոսազրույցների գաղտնալսումներ, որտեղ, կոմիտեի պնդմամբ, քննարկվում է Ազգային ժողովի ընտրություններին ԲՀԿ-ի օգտին քվեարկելու նպատակով քաղաքացիներին դրամական միջոցներով նյութապես շահագրգռելու հարցը։

Հակակոռուպցիոն կոմիտեն նշել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են անհրաժեշտ վարութային գործողություններ։

Leave a comment