Վարչական շրջանի ղեկավարին կհարցնեք. Ավինյանը` Նոր Նորքի փոսերը լցնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

22.05.2026 | 18:50

«Հատուկ որ անցնեք և բնականից տեսնեք բակային մեր փոսալցման վիճակը»,- Factor TV-ի հարցին ի պատասխան այսպես ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, երբ նրանից հարցրինք, թե ինչու չեն լցնում Նոր Նորքի 5-րդ զանգվածի բեկերից մեկի փոսերը։

«Դա բացառիկ տեղերից ա, որտեղ դեռևս խնդիր ունենք։ Ծայրամասը շատ սխալ բառ ա․ ես Ձեզ կոչ եմ անում գնաք տեսնեք, այսպես ասած, ծայրամասերը ինչպիսի կենտրոններ են դարձել»,- ասաց Ավինյանը։

Ճշտող հարցին՝ երբ կլցնեն փոսերը, Ավինյանը սլաքներն ուղղեց վարչական շրջանի ղեկավարի կողմ։

«Վարչական շրջանի ղեկավարին կհարցնեք»,- ասաց նա։

«Ձեզ չե՞ն զեկուցում» հարցին ի պատասխան՝ Ավինյանը կարճ արձագանքեց․ «Ես արձակուրդի մեջ եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment