Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի և Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ և Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Շիրակի մարզում ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի և Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
ՆԳՆ ՓԾ-ն վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։