Զելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի սկզբից ի վեր զոհված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվը 55 հազար է։ Հայտնում է Le Monde-ը։

«Ուկրաինայում պաշտոնապես՝ մարտի դաշտում, զոհված զինծառայողների՝ ինչպես կադրային զինվորականների, այնպես էլ մոբիլիզացված մարդկանց թիվը կազմում է 55,000 մարդ»,-ասել է Զելենսկին։

Նա նաև նշել է, որ կան մեծ թվով մարդիկ, որոնց Ուկրաինան համարում է անհետ կորած:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment