«Ձեր թիմակիցները ձեզ անվանում են Հայաստանի հաջորդ վարչապետ, ներկա պահին գործող Սահմանադրությամբ դուք դրա իրավունքը չունեք։ Ձեր թիմակիցներն ասում են, որ, ստանալով մեծամասնություն Ազգային ժողովում, փոխվելու է Հայաստանի Սահմանադրությունը։ Հարց՝ արժե՞ արդյոք մեկ մարդու համար փոխել Սահմանադրությունը։ Ի դեպ՝ ՔՊ-ականները մեկ անգամ դա արել են՝ ԱԺ-ով փոխել են Սահմանադրությունը, որպեսզի Հրայր Թովմասյանը չլինի ՍԴ նախագահ։ Արժե՞ արդյոք շարունակել այդ սխալ պրակտիկան»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի եւ ԶԼՄ-ների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ Սամվել Կարապետյանին հարցրեց «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։
Սամվել Կարապետյանն ի պատասխան ասաց․ «Մենք չենք փոխում Սահմանադրությունը, մենք փոխում ենք Սահմանադրության մեկ հոդված՝ 148-րդ հոդվածը, որն Ազգային ժողովի մեկ քվեարկությամբ հանգիստ փոխվում է։ Բայց դա երեւի մեր երկրի ամենակարեւոր հոդվածն է, դա չի արվում միայն ինձ համար, դա արվում է այն 7 մլն հայերի համար, ում զրկել են իրենց երկրի կյանքին մասնակցելու իրավունքից»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ըստ Կարապետյանի՝ վախենալով արտերկրի հայերի հնարավորություններից՝ իշխանությունները երկիրը փակել են ամբողջ Սփյուռքի առաջ։ «Մենք դրան ենք հասնելու, մինչեւ այդ հոդվածը չփոխվի, դա մեծ վնասներ է հասցնում մեր երկրին։ Մենք փոխելու ենք այդ հոդվածը, դա ընդամենը մեկ քվեարկություն է, ոչ Սահմանադրությունն ենք փոխում, ոչ էլ ինձ համար ենք փոխում՝ դրանից կարող են օգտվել բոլորը»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: