ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «ՓՄՁ ոլորտ․ ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» թեմայով համաժողովին
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է Հայաստանի բանկերի միության, ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանահայկական հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպված «ՓՄՁ ոլորտ․ ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» թեմայով համաժողովին:
Համաժողովի ընթացքում տեղի ունեցած թեմատիկ պանելային քննարկման շրջանակներում նախարար Հովհաննիսյանն անդրադարձել է ՓՄՁ ոլորտի հիմնական մարտահրավերներին, ֆինանսավորման հասանելիության ընդլայնման հնարավորություններին, զարգացման ծրագրերի արդյունավետությանը և մի շարք այլ կարևոր հարցերի: