Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
Քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է դեսպանին՝ նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման ճանապարհին:
Հանդիպման ընթացքում Արթուր Պողոսյանն անդրադարձել է երկու երկրների քաղաքացիների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակում տեղեկատվության փոխանակման և քննչական հարցումների կատարման օպերատիվությանը, որը հատկապես տեսանելի է վերջին տարիներին՝ Քննչական կոմիտեի և դեսպանատան ամենօրյա արդյունավետ համագործակցության շնորհիվ:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել կառուցողական համագործակցության համար՝ կարևորելով, որ տարբեր քրեական վարույթներով (կեղծ թղթադրամների, արգելված դեղորայքների վերաբերյալ և այլն) նախաքննությունը կատարվում է սեղմ ժամկետներում:
Քննչական կոմիտեի նախագահը ընդգծել է, որ օտարերկրյա քաղաքացիների հետ կապված վարույթները գտնվում են իր և ոլորտը համակարգող տեղակալի անմիջական հսկողության ներքո, ինչպես նաև իր հանձնարարականով դրանք քննվում են առավել սեղմ ժամկետներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում կատարված համատեղ աշխատանքին:
ՀՀ քննչական կոմիտե
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: