Հիմա խուզարկելու են ավտոտնակս. ի՞նչ են տարել իրավապահները Թևանյանի տնից

https://arm.sputniknews.ru/20260522/hima-khuzarkelu-en-avtvotnaks-inch-en-tarel-iravapahnery-tevanjani-tnic-102500800.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Իրավապահ մարմինները որոշ իրեր դուրս բերեցին Անդրանիկ Թևանյանի տնից

Sputnik Արմենիա

Իրավապահ մարմինները որոշ իրեր դուրս բերեցին Անդրանիկ Թևանյանի տնից

2026-05-22T16:17+0400

true

PT0M36S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102499779_159:0:1115:717_1920x0_80_0_0_93774933a594e14bfe1becd30d045012.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, անդրանիկ թևանյան, видео, խուզարկություն, տեսանյութ, տեսանյութեր

հայաստան, անդրանիկ թևանյան, видео, խուզարկություն, տեսանյութ, տեսանյութեր

Բաժանորդագրվել

Անդրանիկ Թևանյանի բնակարանն իրավապահները խուզարկել են շուրջ 4 ժամ։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն ու ԱԱԾ ծառայողները հիմա էլ խուզարկում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Անդրանիկ Թևանյանի ավտոտնակը։

Իրավապահները նրա բնակարանը սկսել էին խուզարկել ժամը 12։00-ի սահմաններում, խուզարկությունը տևել է շուրջ 4 ժամ։ Sputnik Արմենիայի տեանյութում երևում է, որ նրանք համակարգիչ են դուրս են բերում։

«Այնպիսի անհեթեթ ձևակերպումներ կային խուզարկությունների որոշման մեջ, որ անհասկանալի էր, թե ինչն էին եկել խուզարկելու և՛ մեր կուսակցության գրասենյակում, և՛ իմ բնակարանում, հիմա էլ ավտոտնակումս։ Իրավունք չունեմ բացահայտելու, թե ինչ են տարել, ստորագրություն եմ տվել, որ նախաքննության շրջանակում չեմ կարող ասել։ Միայն կասեմ` մեր կողմից վաղուց մոռացված իրեր էին»,– ասաց Թևանյանը։

Ինչ վերաբերում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությանը, ապա Թևանյանը շեշտեց` «ինչ ղալաթ ուզում են, թող անեն»։

Քաղաքական գործիչը որոշեց անձամբ գնալ ՔԿ և պարզել` ինչ անհերքելի ապացույցներ ունեն, որ ինքը պետական դավաճան է։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:
Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։

Նշենք, որ Անդրանիկ Թևանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակում երկրորդն է։

Leave a comment