Վինեգրետը, որը շատերի կողմից համարվում է առողջարար և թեթև աղցան, կարող է վտանգավոր լինել շաքարախտով և ավելորդ քաշով տառապող մարդկանց համար։
Սննդաբան Ելենա Սոլոմատինան բացատրել է, որ ուտեստի մեջ եփած բանջարեղենը կարող է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացում առաջացնել։
«Հետևաբար, շաքարախտով հիվանդները, ավելորդ քաշ ունեցող մարդիկ և դիետա պահողները պետք է խուսափեն վինեգրետի չարաշահումից։ Ավելորդ քաշը հաճախ ուղեկցվում է ինսուլինային դիմադրողականությամբ, իսկ երբեմն, ընդհակառակը, ինսուլինային դիմադրողականությունը հանգեցնում է քաշի ավելացման», – ասել է Սոլոմատինան «Աբզաց»-ին։
Մասնագետի խոսքով՝ հիմնական խնդիրը կապված է եփած ճակնդեղի և կարտոֆիլի հետ։ Եփելուց հետո դրանց գլիկեմիկ ինդեքսը մեծանում է, և ածխաջրերը ավելի արագ են ներծծվում արյան մեջ։ Սա կարող է հանգեցնել գլյուկոզի մակարդակի կտրուկ բարձրացման։
Սննդաբանը զգուշացրել է, որ կտրատած խաշած բանջարեղենը բարենպաստ միջավայր է ստեղծում մանրէների աճի համար: Սննդային թունավորման ռիսկը նվազեցնելու համար լավագույնն է բանջարեղենը պահել ամբողջությամբ, իսկ աղցանը կտրատել ու համեմել մատուցելուց անմիջապես առաջ։