https://arm.sputniknews.ru/20260522/pashinjanin-dimats-varvordneric-meky-krkin-khmats-vitshakum-e-varel-meqenan-ev-vtari-entarkvel-102494209.html
Փաշինյանին դիմած վարորդներից մեկը կրկին խմած վիճակում է վարել մեքենան և վթարի ենթարկվել
Փաշինյանին դիմած վարորդներից մեկը կրկին խմած վիճակում է վարել մեքենան և վթարի ենթարկվել
Sputnik Արմենիա
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց։ 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T13:38+0400
2026-05-22T13:38+0400
2026-05-22T13:39+0400
վարորդ
վարորդական իրավունք
վկայական
նիկոլ փաշինյան
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0b/102052994_0:67:1280:787_1920x0_80_0_0_fddf260c19a214e67d0aa6f851f1fbe1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Խմածության հետևանքով վարորդական իրավունքից զրկված, և այն առանց քննության վերականգնելու հարցով ՀՀ վարչապետ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին դիմած վարորդներից մեկը ոչ սթափ վիճակում վարել է մեքենան և Տավուշի մարզում վթարի ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։Նշենք, որ մայիսի 16-ին Փաշինյանը Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ իրեն մոտեցած վարորդներին, որոնք խմածության հետևանքով զրկվել են վարելու իրավունքից` առաջարկ արեց. քննություն չեն հանձնի այդ իրավունքը վերականգնելու համար, բայց ավելի քիչ բալեր կունենան։ Գործող օրենքի համաձայն` վարելու իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո վարելու իրավունքի վերականգնումն իրականացվում է քննությունների հիման վրա՝ անկախ նրանից, թե զրկումն առաջին անգամ է կիրառվել, թե ոչ։ Հարցը ՀՀ ներքին գործերի նախարարությունն արդեն դրել է շրջանառության մեջ, այն հանրային քննարկման է ներկայացված։Վթարը տեղի է ունեցել մայիսի 21-ին` ժամը 19:50-ի սահմաններում, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին։ Միմյանց են բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այժմ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0b/102052994_72:0:1209:853_1920x0_80_0_0_cdb112f5c2cd501a71baf58ce0b0d680.jpg.webp
վարորդ, վարորդական իրավունք, վկայական, նիկոլ փաշինյան, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն
վարորդ, վարորդական իրավունք, վկայական, նիկոլ փաշինյան, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց։
Վթարը տեղի է ունեցել մայիսի 21-ին` ժամը 19:50-ի սահմաններում, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին։ Միմյանց են բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։
«Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել բնակչի տան տարածքում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ և զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից»,– գրել է կայքը։
Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այժմ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։