73.3%-ը պատրաստ է մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին. GALLUP International Association-ի հարցումները

Արդյոք մասնակցելո՞ւ եք 2026թ խորհրդարանական ընտրություններին՝ GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի հարցման արդյունքներով պատկերը հետեւյալն է. 59.3%-ը պատասխանել է՝ միանշանակ այո, մինչդեռ ապրիլ ամսին 51.9%-ն էր այդպես արձագանքել , 14 %-ը պատասխանել է՝ ավելի շուտ այո, 11.4%-ը՝ ավելի շուտ ոչ, 8.3%-ը՝ միանշանակ ոչ: 7%-ը դժվարացել է պատասխանել հարցին:

Screenshot

Հարցին՝ եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի, որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք, հարցվածներն այսպես են պատասխանել. 28.8%-ը տվել է ՔՊ-ի անունը, 14.9%-ը՝ «Ուժեղ Հայաստանի», 12.1%-ը՝ «Հայաստան» դաշինքի, 8.7%-ը՝ ԲՀԿ-ի, «Միասնության թեւերի» օգտին պատրաստ է քվեարկել 5.8%-ը, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության օգտին՝ 3.4%-ը: Մյուս ուժերի օգտին քվեարկել ցանկացողները 3%-ից պակաս են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment