Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է շարունակել ռազմական աջակցությունը Լեհաստանին:
«Հաշվի առնելով Լեհաստանի գործող նախագահ Կարոլ Նավրոցկիի հաջող ընտրությունը, որին ես հպարտությամբ աջակցել եմ, ուրախ եմ հայտարարել, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ 5000 զինվոր կուղարկի Լեհաստան»,- գրել է Թրամփը մայիսի 22-ի գիշերը իր Truth Social սոցիալական էջում:
Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր Գերմանիայից 5000 զինվորականների դուրսբերման մասին՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի քննադատությունից հետո։