«300 հազար ադրբեջանցիների բնակեցման» թեման, որ մետաձիչկով տանում են օտարածին օլիգարխիան, սատելիտները, փուչիկ է. Հարությունյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Էս «300 հազար ադրբեջանցիների բնակեցման» թեման, որ մետաձիչկով տանում են օտարածին օլիգարխիան ու սատելիտները՝ կալուգացի օլիգարխը, Քոչարյանը, Ծառուկյանը, Թաթոյանը և այլն, չափազանց էժան է, պրիմիտիվ ու փուչիկ»:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Ձեր փիառշիկներն էլի ձեզ փուռը տվեցին, որովհետև եթե որոշել ես սենց դիշովկա բաներ անել, պետք է անես քարոզարշավի վերջին օրերին, որպեսզի փուչիկը չհասցնի թսկել: Հետևաբար էս թեման էլ թսկեց և տեղ զբաղեցրեց ձեր ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ շտեմարանում:
Չնայած փիառշիկն ի՞նչ անի: Էս անտաղանդ թատրոնին որ սենց էլ կարողանում է խաղացնել, մեդալ պետք է ստանա»,- գրել է նա: