Իրանը ոչնչացրել է մոտ 1 միլիարդ դոլարի ամերիկյան Reaper անօդաչու թռչող սարքեր․ Bloomberg

ԱՄՆ զինված ուժերը կորցրել են իրենց «MQ-9 Reaper» ծանր հետախուզական և հարձակողական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) զինանոցի գրեթե մեկ հինգերորդը Իրանի դեմ ռազմական գործողության ժամանակ, հաղորդել է Bloomberg-ը։

Փետրվարի վերջին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Իրանը ոչնչացրել է ավելի քան երկու տասնյակ «MQ-9 Reaper», որը կազմում է Պենտագոնի նախապատերազմյան զինանոցի գրեթե 20%-ը:

Գործակալությունը նշել է, որ անօդաչու թռչող սարքերը, որոնց արժեքը մինչև 30 միլիոն դոլար է, հագեցած են հզոր սենսորներով և տեսախցիկներով և կարող են կրել Hellfire հրթիռներ և «Joint Direct Attack Munition» (JDAM) ռումբեր:

Տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ն կարող է կորցրած լինել մինչև «30 MQ-9 Reaper», այդ թվում՝ վնասված ու հետագայում շահագործումից հանվածները: Bloomberg-ի տվյալներով՝ վնասի ընդհանուր չափը կարող է հասնել 1 միլիարդ դոլարի:

Leave a comment