Վերջին մեկ օրում Հորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել. ԻՀՊԿ


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ չնայած շրջափակմանը և ամերիկյան ուժերի կողմից Պարսից ծոցում «աննախադեպ անապահովության» ստեղծմանը՝ վերջին մեկ օրում Հորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավեր: 


Նավերի անցումը համակարգել են ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը:


Իր հերթին, ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը նշել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է, և մայիսի 21-ի դրությամբ CENTCOM-ը վերաուղղորդել է 94 առևտրային նավ, շարքից դուրս բերվել՝ 4-ը:

Leave a comment