Սամվել Կարապետյանին մինչև ձերբակալությունը գործարքի առաջարկ է արվել, որից հրաժարվել է

https://arm.sputniknews.ru/20260522/samvel-karapetjanin-minchev-dzerbakalutjuny-gvortsarqi-arajark-e-arvel-voric-hrazharvel-e-102491372.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102490576_271:0:1395:843_1920x0_80_0_0_753bf7c97ed091ff4d37140e9f22f746.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սամվել կարապետյան, ձերբակալություն, գործարք, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)

հայաստան, սամվել կարապետյան, ձերբակալություն, գործարք, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)

Բաժանորդագրվել

Գործարարի խոսքով` իրեն առաջարկել են եկեղեցու վերաբերյալ հայտարարություն անել, խոստացել են` դրանից հետո ՀԷՑ–ը կվերադարձնեն։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին մինչև ձերբակալությունը գործարքի առաջարկ է արվել, որից հրաժարվել է։ Նա այդ մասին ասաց ասուլիսի ժամանակ։

«․․․Մինչև ձերբակալելը, որ 1000 հոգով հարձակվել էին տան վրա, իրենք բարձր մակարդակով կոնկրետ ինձ արել են առաջարկություն, որ գնամ, սուրճ խմեմ մի տեղ, հայտարարեմ, որ եկեղեցուն չենք պաշտպանելու, դրանից հետո թե՛ ՀԷՑ–ը, թե՛ ամեն ինչը հետ է վերադարձվում։ Ես չեմ ընդունել առաջարկությունը, և գնացել ենք առաջ»,- ասաց Կարապետյանը։

Ավելի վաղ Սամվել Կարապետյանն ասել էր, որ իրեն Մոսկվայի ընկերների միջոցով առաջարկ էր արվել նաև կալանքի 5-րդ օրը։

Ըստ Կարապետյանի՝ իրեն առաջարկվել էր հայտարարել, որ չի մտնելու քաղաքականություն, խոստացվել էր, որ դրանից հետո ամեն ինչ կավարտվի։

Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։

Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։

Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։

Leave a comment