https://arm.sputniknews.ru/20260522/inchu-cheq-zvohvel-harcnelu-pvokharen-himnavvoreq-15-zinvvorneri-mahy-arman-tatvojan-102488151.html
«Ինչո՞ւ չեք զոհվել» հարցնելու փոխարեն հիմնավորե՛ք 15 զինվորների մահը. Արման Թաթոյան
«Ինչո՞ւ չեք զոհվել» հարցնելու փոխարեն հիմնավորե՛ք 15 զինվորների մահը. Արման Թաթոյան
Sputnik Արմենիա
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուի համոզմամբ՝ իշխանության քաղաքականությունը պետք է միտված լինի կորուստները բացառելուն, ոչ թե պատերազմից… 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T12:14+0400
2026-05-22T12:14+0400
2026-05-22T12:16+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
սուրեն պապիկյան
արման թաթոյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102487593_0:0:1921:1080_1920x0_80_0_0_e77467d111a1df6fb9238e370a0fc121.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ գործող իշխանության ներկայացուցիչների վերջին հայտարարությունները դուրս են բարոյականության բոլոր սահմաններից։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։Նա անդրադաձավ նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պահվածքին և քաղաքացիների հետ հաղորդակցվելու ոճին` հիշեցնելով բանակում տեղի ունեցած ողբերգություններից մեկը` Ազատի զորամասի հրդեհը, որի իրական պատասխանատուն, ըստ նրա, հենց գերատեսչության ղեկավարությունն է։ «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքը տեսե՛ք, որ «արա»-ով է խոսում քաղաքացիների հետ ու ասում՝ հիմնավորե՛ք, թե ինչու չեք զոհվել։ Դո՛ւ հիմնավորիր, թե ինչու չես զոհվել։ Կարո՞ղ ես հիմնավորել Ազատի զորամասի կացարանում հրդեհի հետևանքով մահացած մեր 15 զինվորների դեպքը՝ ինչո՞ւ նրանք մահացան։ Մահացան վարչապետի նշանակած նախարարի ու նրանց ընտրած հրամանատարների բացթողումների պատճառով։ Նախարարի գործունեությունն այն է, որ այնպիսի քաղաքականություն վարի, որ հնարավորինս քիչ մարդ զոհվի, ոչ թե նրա համար, որ հետո հարցնի՝ ինչո՞ւ չես զոհվել»,– եզրափակեց Թաթոյանը։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102487593_119:0:1559:1080_1920x0_80_0_0_00ad64916b041cbd72c135de1904c2c7.jpg.webp
հայաստան, նիկոլ փաշինյան, սուրեն պապիկյան, արման թաթոյան, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, նիկոլ փաշինյան, սուրեն պապիկյան, արման թաթոյան, видео, տեսանյութ, տեսանյութեր
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուի համոզմամբ՝ իշխանության քաղաքականությունը պետք է միտված լինի կորուստները բացառելուն, ոչ թե պատերազմից վերադարձածներին մեղադրելուն։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ գործող իշխանության ներկայացուցիչների վերջին հայտարարությունները դուրս են բարոյականության բոլոր սահմաններից։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
«Փաշինյանը մարդկանց ասում է՝ ինչո՞ւ չեք զոհվել պատերազմի ժամանակ։ Ո՞նց կարող է մարդը, որը վարչապետ է, որի կոչով զինվորները գնացել են պատերազմ, որի կոչով մարդիկ նաև արիաբար զոհվել են, այդ նույն պատերազմով անցած տղաներին հարցնի՝ ինչո՞ւ չեք զոհվել։ Սա գնահատում եմ որպես սեփական մեղքը մեր զինվորների վրա դնելու ակնհայտ քայլ։ Անհասկանալի է ու բարոյական որևէ սահմանի մեջ չի տեղավորվում. ինչպե՞ս կարող է Հայաստանի վարչապետն ասել՝ հիմնավորե՛ք, թե ինչու չեք զոհվել»,– ասաց Թաթոյանը։
«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքը տեսե՛ք, որ «արա»-ով է խոսում քաղաքացիների հետ ու ասում՝ հիմնավորե՛ք, թե ինչու չեք զոհվել։ Դո՛ւ հիմնավորիր, թե ինչու չես զոհվել։ Կարո՞ղ ես հիմնավորել Ազատի զորամասի կացարանում հրդեհի հետևանքով մահացած մեր 15 զինվորների դեպքը՝ ինչո՞ւ նրանք մահացան։ Մահացան վարչապետի նշանակած նախարարի ու նրանց ընտրած հրամանատարների բացթողումների պատճառով։ Նախարարի գործունեությունն այն է, որ այնպիսի քաղաքականություն վարի, որ հնարավորինս քիչ մարդ զոհվի, ոչ թե նրա համար, որ հետո հարցնի՝ ինչո՞ւ չես զոհվել»,– եզրափակեց Թաթոյանը։