Սիրելի՛ շրջանավարտներ,
Այսօր Վերջին դասն է, ինչը նշանակում է, որ ավարտվում է մի կարևոր փուլ՝ գիտելիքներով, ձեռքբերումներով, հիշարժան պահերով։ Փակվելով դպրոցական կյանքի կարևոր էջ, ձեր առաջ բացվում է նոր ճանապարհ՝ լի նպատակներով, մեծ երազանքներով, նաև փորձություններով։
Դուք այսօր հրաժեշտ եք տալիս դպրոցական կյանքի անփոխարինելի տարիներին, քանզի դպրոցը ձեզ համար եղել է ոչ միայն կրթության օջախ, որտեղ ստացել եք բազում գիտելիքներ, այլև՝ միջավայր, որտեղ ձեռք եք բերել ընկերներ, ձևավորվել են մարդկային լավագույն արժեքները, ծնվել են երազանքներ ու նպատակներ։
Վստահ եմ, որ ավարտելով դպրոցը՝ կյանքի նոր ու կարևոր փուլ եք մտնելու որպես հասուն, գիտակից ու նպատակասլաց անհատներ, որոնք տարիներ անց իրենց գիտելիքով, աշխատանքով ու նվիրումով կարևոր ներդրում են ունենալու հայրենիքի զարգացման և շենացման գործում։
Սիրելի՛ ուսուցիչներ,
Ես ցանկանում եմ այսօր իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ, քանզի սերունդների կրթության և դաստիարակության պատասխանատու ու պատվաբեր գործում ձեր ունեցած ավանդն անգնահատելի է։
Ձեր նվիրումով, համբերատարությամբ ու հետևողական աշխատանքով ձևավորվում են կրթված, գիտակից և արժեքներ կրող անհատներ։
Թո՛ղ ձեր տված գիտելիքներն արժանվույնս օգտագործվեն և ծառայեն շրջանավարտների ընտրած յուրաքանչյուր մասնագիտության մեջ։
Բարի ճանապարհ, խաղաղ ու հաջողակ ապագա բոլորիդ