Այսօր վաղ առավոտյան դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ից պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տուն:
Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկում են Մարտուն Գրիգորյանի առանձնատունը, մեքենան և մի քանի գրասենյակները, «Sputnik Armenia»-ին հայտնել է Մարտուն Գրիգորյանը:
Ըստ նրա, իրավապահները փնտրում են համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, որոնք, ըստ խուզարկողների, կարող են կապված լինեն նախընտրական բարեգործական արգելքը խախտելու հետ:
Մանրամասն՝ ավելի ուշ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)