Սպասվում է գետերի ջրի ելքերի մեծացում. ՆԳՆ փրկարար ծառայություն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առաջիկա օրերին Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք՝ ջրամբարից ներքև գետահունով դեպի Արփա գետ՝ պայմանավորված ջրամբարից վերև ընկած տարածքի ձնհալքի և տեղումների ինտենսիվությամբ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից զգուշացնում են, որ սպասվում է գետերի ջրի ելքերի մեծացում։ 

«Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց: 

Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- նշում են փրկարար ծառայությունից։

Leave a comment