«Տալի՞ս եք երաշխիքներ, որ Ձեր իշխանության օրոք ադրբեջանցիներ չեն բնակեցվելու Հայաստանում»,- այսօր վաղ առավոտյան հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Factor TV-ի լրագրողը հարցով դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Տալիս եմ երաշխիքներ, որ ոչ միայն իմ իշխանության…այսինքն՝ չէ, հենց մեր իշխանության օրոք, տալի՛ս եմ երաշխիքներ»,- պատասխանեց Փաշինյանը։
Անդրադառնալով FactorTV-ի մյուս հարցին՝ արդյո՞ք արձակուրդում գտնվող վարչապետին կարելի էր, որ ԱԱԾ-ն ինչ-որ տեղեկություններ փոխանցեր, և վարչապետն էլ՝ որպես թեկնածու, դա քարոզչության ժամանակ հայտարարի, Փաշինյանը պատասխանեց. «Ես արձակուրդի մեջ եմ, լավ, ուրեմն ինչի՞ եք ինձ հարցնում հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Ես էլ կարող եմ ասել՝ արձակուրդի մեջ եմ, տեղյակ չեմ՝ ինչ է կատարվում ընդհանրապես։ Հասկացանք, որ արձակուրդի մեջ եմ, բայց վարչապետն եմ, չէ՞։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը վարչապետ ունի՞, թե՞ չունի։ Բնականաբար, ինձ ամեն օր զեկուցվում է իրադրությունը, բա տեղյակ չլինե՞մ»։
FactorTV-ն հետաքրքրվել էր նաև շաբաթ օրը համացանցում հայտնված տեսանյութի մասին, որտեղ դիմակավորված անձինք սպառնում էին վարչապետին, արդյո՞ք իրավապահները հայտնաբերեցին նրանց, ինչո՞ւ է հապաղում նրանց հայտնաբերումը։
«Ես կարծում եմ՝ մենք անձանց շրջանակը պարզաբանել ենք մոտավոր։ Եվ ըստ էության, այն անձինք, որոնց մենք կարծում ենք, որ այդ տեսանյութի մեջ են, իրենք 2021 թվականից Հայաստանում չեն։ Սա օպերատիվ տեղեկություն է, որովհետև մենք ապացույց չունենք։ Մենք անուն-ազգանուններ ունենք, և բնականաբար, նրանց հայտնաբերելու ուղղությամբ ջանքեր ենք գործադրել և տեսել ենք, որ նրանք 2021 թվականից Հայաստանում չեն։ Եվ ավելին, նախկինում մեծ հավանականությամբ նրանք այլ գործերով մեր հետաքրքրության տիրույթում են եղել, մասնավորապես՝ հնարավոր է ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն իրենք։ Հնարավոր է, բայց սա ընդամենը օպերատիվ տեղեկություն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։