Հայաստանը 4 մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության երկրորդ մրցումային օրը։
44 կգ քաշային Փաշա Խուդոյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Սևակ Մանուկյանը (41 կգ), Միհրան Թաթոյանը (48 կգ) և Ալեքս Գևորգյանը (62 կգ) արժանացել են արծաթե մեդալի։
Պավել Նազարյանը (68 կգ) և Արման Թովմասյանը (85 կգ) սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն և կպայքարեն բրոնզե մեդալի համար:
Հայաստանի Մ-15 հավաքականը մրցավայր է մեկնել ամբողջական կազմով։