ԱՄՆ–ն 5000 զինվորական կուղարկի Լեհաստան. Թրամփ

https://arm.sputniknews.ru/20260522/amnn-5000-zinvvorakan-kugharki-lehastan-tramp-102477152.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100752650_0:0:1333:1000_1920x0_80_0_0_44d189b145bca53ae8a74823a8a54784.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, դոնալդ թրամփ, լեհաստան

ամն, դոնալդ թրամփ, լեհաստան

Բաժանորդագրվել

Այժմ Լեհաստանում ռոտացիոն հիմունքով ավելի քան 10 հազար ամերիկյան զինվորական կա։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն լրացուցիչ 5000 զինծառայող կուղարկի Լեհաստան։ Այս մասին հայտնում է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա գրառում է արել «Truth Social»–ում։

Թրամփի խոսքով՝ որոշումը կապված է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հաղթանակի հետ, որին նա նախկինում աջակցել էր, ինչպես նաև Վաշինգտոնի և Վարշավայի միջև հարաբերությունների զարգացման հետ։

Մայիսի սկզբին Նավրոցկին Գերմանիայից 5000 ամերիկյան զինծառայողներին դուրս բերելու որոշման ֆոնին Թրամփի հետ քննարկել էր Եվրոպայում ամերիկյան զորքերի ներկայության հարցը: Լեհաստանի նախագահի գրասենյակն այն ժամանակ հայտնել էր, որ կողմերը հաստատել են լեհ-ամերիկյան դաշինքի կարևորությունն ու ամրությունը:

Ավելի ուշ Թրամփը հայտնեց Գերմանիայում ամերիկյան զորակազմի ավելի մեծ կրճատման ծրագրերի մասին։ Նրա խոսքով՝ զորքերի դուրսբերումը պետք է ավարտվի 6-12 ամսվա ընթացքում։

Այժմ Լեհաստանում ռոտացիոն հիմունքով ավելի քան 10 հազար ամերիկյան զինվորական կա։

Մայիսի 9-ին Լեհաստանի փոխվարչապետ-պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարեց, որ Վարշավան պատրաստ է ընդունել ավելի շատ ամերիկացի զինծառայողների: Նա նշեց, որ դա կուժեղացնի ՆԱՏՕ-ի արևելյան թևը և Եվրոպայի անվտանգությունը:

Մայիսի 14-ին «Defense News» լրատվամիջոցը, հղում անելով իր բանակային աղբյուրին, հայտնեց, որ ԱՄՆ-ն չեղարկել է Լեհաստան ավելի քան 4000 զինվորական և ռազմական տեխնիկա ուղարկելու որոշումը: «Politico»-ի տվյալներով՝ որոշումը կայացրել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ Ավելի ուշ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հստակեցրեց, որ խոսքը ոչ թե ամերիկյան զորքերի ռոտացիայի չեղարկման, այլ հետաձգման մասին է:

Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է ԱՄՆ-ին հանձնի ուրանը և բացի Հորմուզի նեղուցը

Leave a comment