«Սահմանադրության միակ մեկնաբանողը Սահմանադրական դատարանն է, ոչ թե Ալիևը։ Բայց այսօր ստացվում է, որ ՀՀ Սահմանադրության մեկնաբանությամբ զբաղվում է Ալիևը», – քարոզարշավի 13-րդ օրը Սահմանադրական դատարանի թեմայով քննարկման ընթացքում հայտարարել է Էդմոն Մարուքյանը։
Կարպիս Փաշոյանի խոսքով՝ եթե Սահմանադրության նախաբանից հանվի Անկախության հռչակագրի հիշատակումը, ապա հաջորդիվ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնելու՝ ներառյալ անկլավների հարցը։
«ՍԴ-ն աչք է փակում գործադիր իշխանության ամենաթողության վրա։ Վարչապետն ամեն օր օրենք է խախտում, ռեկետի ու գործարան խլելու մասին է խոսում և անհամաձայնություն հայտնող կնոջ է քաշքշում։ Որտե՞ղ է իրավական պետությունը»։
Կարպիս Փաշոյան
Գրառումը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջից