ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի, լիագումար նիստերի եւ մշտական հանձնաժողովների աշխատանքներին:
Պատվիրակության կազմում են ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը եւ Գեղամ Նազարյանը:
Մայիսի 21-ին ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվել են ԱՊՀ մոդելային փաստաթղթերի նախագծեր: Հավանության արժանացած նախագծերում ներառվել են նաեւ հայկական կողմի առաջարկները:
Հակոբ Արշակյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ օրինաստեղծ գործունեությունում ԱՊՀ ՄԽՎ մոդելային ակտերի կիրարկման փորձը` նշելով, որ դրանք օգտագործվում են` հաշվի առնելով ՀՀ ազգային շահերը, պետական կառավարման համակարգի առանձնահատկությունները եւ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:
ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է Շիրակ Թորոսյանը, իսկ ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին` Ալեքսեյ Սանդիկովը:
Պատգամավորը հանդես է եկել երիտասարդության վրա արհեստական բանականության ազդեցությանը վերաբերող զեկույցով:
ՀՀ Ազգային ժողով
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: