Հայ լեռնագնացը բարձրացել է աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստ

20.05.2026 առավոտյան 9:30, բարեհաջող մեր դրոշը բարձրացավ Էվերեստի գագաթին․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հայ արշավական Գևորգ Գասպարյանը ՝ հրապարակելով լուսանկար Էվերեստի գագաթից։

«Քիչ առաջ հասել եմ բազային ճամբար։ Շնորհակալություն բոլորիդ այս ընթացքում ակտիվ հետևելու ու քաջալերելու համար։

Քանի որ վերելքը ավարտվեց, խնդրում եմ ավելի ակտիվ տարածեք և օգնեք ավարտին հասցնենք 3 ընտանիքների դրամահավաքը։

Հ. Գ.-որպեսզի թյուրիմացություն ու բամբասանք չսկսվի, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես առաջին ՀՀ քաղաքացին չեմ, որ էվերեստ եմ բարձրացել։ Առաջինը Իգոր Խալաթյանն է բարձրացել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment