«Եղբայր ջան, դու մտի գետնի տակ, որ էսքան զոհեր ես տվել, էսքան արյուն ես թափել, իմ ազգին խեղճացրել ես»․ Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Այսօր Գյումրիում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն ներկայացվող մեղադրանքներին։

Նա ասաց․ «Խայտառակություն է՝ էդքան զոհեր ու վիրավորներ տալ, հողեր հանձնել, ժողովրդին անտուն թողնել ու էդքանից հետո շարունակել խոսել։ Պետք է էնպես անի, որ ժողովրդի աչքին չերևա»։

Նա ասաց, որ ինքը թույլ չի տվել իրեն վիրավորել դիմացինին, չի իջել իր բարձունքից․ «Ես ասում եմ՝ իմ բարձունքից ցած չեմ իջել, թույլ չեմ տա, ասում է՝ բարձունք չկա, պիտի գետնի տակ մտնես։

Եղբայր ջան, դու մտի գետնի տակ, որ էսքան զոհեր ես տվել, էսքան արյուն ես թափել, իմ ազգին խեղճացրել ես, պարտության ես մատնել։ Ժողովուրդն էսօր աղքատ, պատերի տակ գյուղացին նստած՝ վարկի, պարտքի տակ, ոչ մի հպարտություն չի մնացել։

Այսօր անհնար է շարունակելը, ժողովուրդն էսօր փոփոխություն է ուզում»։

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ոչ մի դեպքում Նիկոլ Փաշինյանի հետ գործարքի չի գնա․

«Էլի են ինձ նստեցրել, համաձայնե՞լ եմ գործարքի գնա՞լ, բա ես էդ մա՞րդն եմ»,- ասաց նա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment